Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 32-րդ կետով և 77-րդ հոդվածով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 12 կողմ, - դեմ, - ձեռնպահ
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականության 2019 թվականի գույքագրման փաստաթղթերը համաձայն 1, 2, 3, 4 և 5 հավելվածների՝
1) հիմնական միջոցներ - 2 827 252 392 /երկու միլիարդ ութ հարյուր քսանյոթ միլիոն երկու հարյուր հիսուներկու հազար երեք հարյուր իննսուներկու/ ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով,
2) շրջանառու միջոցներ - 17 558 397/տասնյոթ միլիոն հինգ հարյուր հիսունութ հազար երեք հարյուր իննսունյոթ/ ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով,
3) հիմնական միջոցների մաշվածք - 654 600 714 /վեց հարյուր հիսունչորս միլիոն վեց հարյուր հազար յոթ հարյուր տասնչորս/ ՀՀ դրամ արժեքով,
4) հիմնական միջոցների մնացորդային արժեք - 2 172 651 678/ երկու միլիարդ մեկ հարյուր յոթանասուներկու միլիոն վեց հարյուր հիսունմեկ հազար վեց հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ արժեքով: