Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով ու «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 12 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի վարչական տարածքում աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպման կարգը հաստատելու մասին» թիվ 18(Ն) որոշման մեջ կատարել փոփոխություններ և որոշման 3-րդ հավելվածի կարգի վերջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Գյուղական բնակավայրերից՝
ա. երկուշաբթի օրը՝ Տոլորս բնակավայրից,
բ. երեքշաբթի օրը՝ Հացավան բնակավայրից,
գ. չորեքշաբթի օրը՝ Շաքի բնակավայրից,
դ. ուրբաթ օրը՝ Աշոտավան, Բռնակոթ, Իշխանասար բնակավայրերից,
ե. շաբաթ օրը՝ Նորավան, Ույծ բնակավայրերից»:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: