Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 605-րդ հոդվածներով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 9 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. «Հայ դպրոց» հիմնադրամի կողմից Սիսիանի համայնքին նվիրաբերած գույքը՝ համաձայն հավելվածի, անհատույց, սեփականության իրավունքով հանձնել համայնքային թիվ 1, 2, 3 և 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ներին՝ բնակավայրերում գործող խմբերի գործունեությունը կազմակերպելու նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: