Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով և 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 9 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերը բաց մրցույթով վարձակալության տրամադրելու մասին» թիվ 08-Ա որոշման մեջ կատարել լրացում և որոշման հավելվածը լրացնել «258» կետով.
Հ/հ
|
Հողի տեսակը
|
Հողի խումբը
|
Հողամասի ծածկագիրը
|
Հողամասի մակերեսը հա
|
Վարձակալության վարձավճարի մեկնարկային գնի չափ 1հա, ՀՀ դրամ
|
258
|
Անջրդի վարելահող
|
2
|
09-105-0101-0200
|
7.1435
|
5415
|
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: