Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 81-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հոկտեմբերի 2018 թվականի N 81-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով  և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ և 689-րդ  հոդվածներով, հիմք ընդունելով  Նժդեհ բնակավայրի վարչական ղեկավարի 2018 թվականի հոկտեմբերի 1-ի գրությունն  ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով  11  կողմ,  -   դեմ,  -  ձեռնպահ  

1. «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի արագ մեկնարկի միջոցառումների բաղադրիչի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության և նախկին Նժդեհ համայնքի միջև 2017 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված նվիրաբերության թիվ D-021017/2-21 պայմանագրով ձեռք բերված CELEMAK 5 RAKE մակնիշի խոտի մամլիչը՝ 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, MAX LG 15 մակնիշի խոտհնձիչը՝ 900000 (ինը հարյուր հազար) ՀՀ դրամ  և Bomet մակնիշի հողաֆրեզը՝ 1193000 (մեկ միլիոն հարյուր  իննսուներեք հազար) ՀՀ դրամ անհատույց տրամադրել Նժդեհ բնակավայրի բնակիչներին՝ իրականացնելու իրենց գյուղատնտեսական աշխատանքները:

2. Նժդեհ բնակավայրի վարչական ղեկավարին՝

1) ապահովել գյուղատնտեսական տեխնիկայի պահեստավորումը, բնակիչներին տրամադրումը, կանոնակարգված շահագործումը և սպասարկումը,

2) սույն որոշման մասին պատշաճ կերպով ծանուցել Նժդեհ բնակավայրի բնակիչներին՝ բնակավայրում ժողովի միջոցով և որոշման պատճենը փակցնել բնակավայրի վարչական շենքի տեսանելի վայրում: 


Կողմ -11

ԱՅՎԱԶՅԱՆ Վ.

ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ.

ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ.

ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ա.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մ.

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Է.

ՂԱՐԻԲՅԱՆ Բ.

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ Ա.

ՆԵՐՍԻՍՅԱՆ Ն.

ՊՈՂՈՍՅԱՆ Վ.

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(30.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner