Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ, 689-րդ, 692-րդ, 693-րդ և 694-րդ հոդվածներով ու նկատի ունենալով «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի տնօրեն Մ.Ավանեսյանի 2020թ.մայիսի 27-ի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 9 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի «Սիսիանի ֆուտբոլի դպրոց» ՀՈԱԿ-ին օգտագործման տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող մարզադաշտը անհատույց, 2 տարի ժամկետով համատեղ օգտագործման տրամադրել «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբին՝ տնային և ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի խաղերն անցկացնելու նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: