Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով և նկատի ունենալով Սիսիանի քաղաքային համայնքի «Սիսիանի ֆուտբոլի դպրոց» ՀՈԱԿ-ի, Սիսիան քաղաքի «Զ. Ա. Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի, «Սիսիանի համայնքի շախմատի դպրոց» ՀՈԱԿ-ի, Սիսիան քաղաքի «Ա. Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի, «Սիսիանի համայնքի թիվ 3 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի և «Սիսիանի համայնքի թիվ 4 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի տնօրենների գրություններն ու համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 7 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Զեղչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ենթակայության կազմակերպությունների մատուցած ծառայությունների դիմաց հաշվարկված վարձավճարների պարտքը 180000 ՀՀ դրամի չափով, որից՝
1) Սիսիանի քաղաքային համայնքի «Սիսիանի ֆուտբոլի դպրոց» ՀՈԱԿ-ի սան Արմեն Գևորգի Հովհաննիսյան՝ 42500 դրամ,
2) Սիսիան քաղաքի «Զ. Ա. Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի սան Արմեն Գևորգի Հովհաննիսյան՝ 43000 դրամ,
3) «Սիսիանի համայնքի շախմատի դպրոց» ՀՈԱԿ-ի սան Սենիկ Արայի Ավագյան՝ 8000 դրամ,
4) Սիսիան քաղաքի «Ա. Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի սան Նարե Գևորգի Հովհաննիսյան՝ 12000 դրամ,
5) «Սիսիանի համայնքի թիվ 3 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի սան Մարգարիտա Արայի Ավագյան՝ 31500 դրամ,
6) «Սիսիանի համայնքի թիվ 4 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի սան Ռոբերտ Կարենի Իսկանդարյան՝ 43000 դրամ:
2. Սիսիանի համայնքի բյուջեի միջոցների հաշվին կազմակերպություններին տրամադրել փոխհատուցում զեղչված գումարների չափով:
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: