Այսօր: Ուրբաթ, 4 Հոկտեմբերի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 141
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՐՏՔԻ ԶԵՂՉՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով և նկատի ունենալով Սիսիանի քաղաքային համայնքի «Սիսիանի ֆուտբոլի դպրոց» ՀՈԱԿ-ի, Սիսիան քաղաքի «Զ. Ա. Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի, «Սիսիանի համայնքի շախմատի դպրոց» ՀՈԱԿ-ի, Սիսիան քաղաքի «Ա. Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի, «Սիսիանի համայնքի թիվ 3 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի և «Սիսիանի համայնքի թիվ 4 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի տնօրենների գրություններն ու համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը,

1. Զեղչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ենթակայության կազմակերպությունների մատուցած ծառայությունների դիմաց հաշվարկված վարձավճարների պարտքը 180000 ՀՀ դրամի չափով, որից՝

1) Սիսիանի քաղաքային համայնքի «Սիսիանի ֆուտբոլի դպրոց» ՀՈԱԿ-ի սան Արմեն Գևորգի Հովհաննիսյան՝ 42500 դրամ,

2) Սիսիան քաղաքի «Զ. Ա. Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի սան Արմեն Գևորգի Հովհաննիսյան՝ 43000 դրամ,

3)  «Սիսիանի համայնքի շախմատի դպրոց» ՀՈԱԿ-ի սան Սենիկ Արայի Ավագյան՝ 8000 դրամ,

4) Սիսիան քաղաքի «Ա. Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի սան Նարե Գևորգի Հովհաննիսյան՝ 12000 դրամ,

5) «Սիսիանի համայնքի թիվ 3 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի սան Մարգարիտա Արայի Ավագյան՝ 31500 դրամ,

6) «Սիսիանի համայնքի թիվ 4 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի սան Ռոբերտ Կարենի Իսկանդարյան՝ 43000 դրամ:

2. Սիսիանի համայնքի բյուջեի միջոցների հաշվին կազմակերպություններին տրամադրել փոխհատուցում զեղչված գումարների չափով:

3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(26.18 Մբ)
(405.95 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner