Այսօր: Երկուշաբթի, 28 Ապրիլի 2025թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 053-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2025 թվականի N 053-Ա

«ՍԻՍԻԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՐԱՆՍՊՈՐՏ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 77-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը․

Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝

1. «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 376,132,000 /երեք հարյուր յոթանասունվեց միլիոն հարյուր երեսուներկու հազար/ ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով գույքը հետ վերցնել և ընդգրկել Սիսիան համայնքի հաշվեկշռում՝ համաձայն հավելված 1-ի:

2. Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող 545,087,180 /հինգ հարյուր քառասունհինգ միլիոն ութսունյոթ հազար հարյուր ութսուն/ ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Սիսիան համայնքի տրանսպորտ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


Կողմ -12

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀՈՎՍԵՓ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԻԿ

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՇՈՏ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԹԱՄՐԱԶՈՎԱ ԲԵԼԼԱ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՅԱԶՈՒԼՅԱՆ ՆԱԽՇՈՒՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ՄԻՇԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(12.58 Կբ) հիմնավորում
(17.62 Կբ)
(445.19 Կբ) եզրակացություն
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner