Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ և 19-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 9 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում 2021 թվականի տեղական տուրքերի տեսակները՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում տեղական տուրքերի գոտիավորումները՝ համաձայն հավելված 2-ի:
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում 2021 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 3-ի:
4. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում 2021 թվականի տեղական վճարների տեսակները՝ համաձայն հավելված 4-ի:
5. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում 2021 թվականի տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 5-ի:
6. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: