Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածով, 608-րդ հոդվածի 1-ին, 616-րդ հոդվածի 1-ին և 5-րդ կետերով ու 617-րդ հոդվածով և նկատի ունենալով Վոլոդյա Սերյոժայի Ամիրխանյանի 2020 թվականի հունվարի 23-ի դիմումն ու համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 11 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող МТЗ -82 մակնիշի, 808185495 համարի տրակտորը, 3 տարի ժամկետով, վարձակալական հիմունքներով տրամադրել Որոտնավան բնակավայրի բնակիչ Վոլոդյա Սերյոժայի Ամիրխանյանին՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, տարեկան 150000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ վարձավճարով:
2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: