|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 ապրիլի 2022 թվականի N 24-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու նկատի ունենալով Սիսիանի համայնքի ղեկավարի 2021 թվականի փետրվարի 19-ի թիվ 199-Ա որոշումը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 7 կողմ, - դեմ, - ձեռնպահ 1. Սիսիանի համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարել լրացումներ և գույքացանկ ներառել. 1) «Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության» Հայաստանի մասնաճյուղի կողմից նվիրաբերված գույքը՝ 407397 /չորս հարյուր յոթ հազար երեք հարյուր իննսունյոթ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով՝ համաձայն հավելված 1-ի, 2) «Հայկական Կարմիր խաչի ընկերություն» ՀԿ-ի կողմից նվիրաբերված գույքը՝ 3015000 /երեք միլիոն տասնհինգ հազար/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով՝ համաձայն հավելված 2-ի, 3) Շվեյցարիայի զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռքբերված գույքը՝ 2880000 /երկու միլիոն ութ հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով՝ համաձայն հավելված 3-ի։
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։ |
Կողմ -7 ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Է. ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ Վ. | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(10.74 Կբ)
հավելված 1 |
 |
(10.68 Կբ)
հավելված 2 |
 |
(10.37 Կբ)
հավելված 3 |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|