Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու նկատի ունենալով Սիսիանի համայնքի ղեկավարի 2021 թվականի փետրվարի 19-ի թիվ 199-Ա որոշումը, 1. Սիսիանի համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարել լրացումներ և գույքացանկ ներառել. 1) «Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության» Հայաստանի մասնաճյուղի կողմից նվիրաբերված գույքը՝ 407397 /չորս հարյուր յոթ հազար երեք հարյուր իննսունյոթ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով՝ համաձայն հավելված 1-ի, 2) «Հայկական Կարմիր խաչի ընկերություն» ՀԿ-ի կողմից նվիրաբերված գույքը՝ 3015000 /երեք միլիոն տասնհինգ հազար/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով՝ համաձայն հավելված 2-ի, 3) Շվեյցարիայի զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռքբերված գույքը՝ 2880000 /երկու միլիոն ութ հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով՝ համաձայն հավելված 3-ի։
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։ |