11.07.24
Ճանապարհների ընթացիկ վերանորոգման աշխատանքներ
|
Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ Սիսիան քաղաքում տեղի են ունենում թվով 18 փողոցների ճանապարհների ընթացիկ վերանորոգման (փոսալցման) աշխատանքներ: Աշխատանքներն իրականացվում են «Գրին Ռոդ» ՍՊԸ-ի կողմից: Սույն աշխատանքների իրականացման համար համայնքային բյուջեից կծախսվի 3.433.200 ՀՀ դրամ:
|
|
10.07.24
Այց Ույծ բնակավայր
|
Համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը 2024 թվականի հուլիսի 10-ին այցելեց Ույծ բնակավայր` այնտեղ օրեր առաջ մեկնարկած մոդուլային դպրոցի շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով: «Էկո Բիլդինգ» մասնագիտացված շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ զրույցի շրջանակներում համայնքի ղեկավարը ծանոթացել է առաջացած խնդիրներին, լուծման արագ և արդյունավետ տարբերակներ քննարկել: Համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի հաջորդ կանգառն Ույծ բնակավայրի Սուրբ Գևորգ եկեղեցու շինհրապարակն էր։ Այնտեղ համայնքի ղեկավարը ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին, մանրամասների վերաբերյալ զրուցել կառուցապատող կազմակերպության ներկայացուցիչների հետ: Հավելենք, որ եկեղեցին վերակառուցվում է Կառավարության ...
Մանրամասն |
|
04.07.24
Հայտարարություն
|
Սիսիան համայնքում գործունեություն ծավալող ՆՈՒՀ-երի տնօրեններ,Տեղեկացնում ենք, որ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթաց` նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:Դասընթացը կազմակերպվում է Գորիսի պետական համալսարանում:Դասընթացը վարում են ոլորտի փորձառու մասնագետներ:Դիմումներն ընդունվում են 2024 թվականի հուլիսի 2-ից մինչև 15-ը ներառյալ՝ Գորիսի պետական համալսարանում (Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժին, հեռ.՝ 077-33-76-90, ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից)՝ ժամը 10.00-ից 16.00-ն: Վերապատրաստման դասընթացը սկսվում է հուլիսի 16-ից՝ 19 օր տևողությամբ։Հավակնորդների ցանկությամբ ...
Մանրամասն |
|
03.07.24
Հայտարարություն
|
Սիսիան համայնքի հարգելի' բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը: Վերը նշված ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը: ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են ոլորտին վերաբերվող համապատասխան հոլովակներ, որոնք ներկայացվում են հետևյալ հղմամբ՝ Ծրագիրը իրականացվում է բազմաթիվ գործընկերների, մասնավորապես՝ նախարարությունների, ֆինանսական կառույցների, հասարակական և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ:
|
|
02.07.24
Ավետիս
|
2024 թվականի հունիս ամսվա ընթացքում Սիսիանի բժշկական կենտրոնում ծնվել է 8 երեխա` 7 տղա, 1 աղջիկ: Փոքրիկներին մաղթում ենք լուսավոր, գունեղ մանկություն:
|
|
28.06.24
Հայտարարություն
|
Սիսիան համայնքի վարչական տարածքում գործունեություն ծավալող շինարարական, ճանապարհաշինարարական, քարի մշակման, արտադրական ընկերությունների և ԱԳԼՃԿ-ների հարգելի’ ձեռնարկատերեր, աշխատակիցներ, Տեղեկացնում ենք, որ ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը սույն թվականի հուլիսի 4-ին` ժամը 11:00-ին, Սիսիանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կանցկացնի իրազեկող սեմինար, որի ընթացքում կտրամադրվի նաև խորհրդատվություն: Հրավիրում ենք մասնակցելու և տեղում հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու:
|
|
28.06.24
Հայտարարություն
|
Սիսիան համայնքում տեղակայված սիրելի' արցախցիներ,
Հայտնում ենք Ձեզ, որ ՛՛ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում՛՛ ծրագիրը հայտարարել է բաց մրցույթ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։
Մրցույթին կարող են մասնակցել համայնքում բնակություն հաստատած ԼՂ բռնի տեղահանված բնակիչները։ Մրցույթի պայմաններին և դիմելու կարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://gaiaarmenia.am/hy/news/142-competition
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:00-16:00 հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 93 144 635; +374 93 144 518։
|
|
27.06.24
«ՄԱՐԴԸ ԿԱՐԻՔԻ ՄԵՋ» ՀԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ «ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՀԵՂԵՂՎԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԳՐՔՈՒՅԿԸ
|
Սիսիան համայնքի հարգելի' բնակիչներ Ձեր ուսումնասիրությանն ենք ներկայացնում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից պատրաստված «Ապրում ենք հեղեղված տարածքում» գրքույկը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |