Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով և 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 11 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերը բաց մրցույթով վարձակալության տրամադրելու մասին» թիվ 15-Ա որոշման մեջ կատարել լրացում և որոշման հավելվածը լրացնել «228» կետով.
հ/հ
|
Հողի տեսակը
|
Հողի խումբը
|
Հողամասի ծածկագիրը
|
Հողամասի մակերեսը հա
|
Վարձակալության վարձավճարի մեկնարկային գնի չափ 1հա, դրամ
|
228
|
անջրտի վարելահող
|
3-րդ խումբ
|
09-011-111-008
|
3.211
|
3570
|
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: