Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 75-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 13 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի Մարզի Սիսիանի համայնքի կազմում միավորված նախկին Աշոտավանի համայնքի «Աշոտավանի մանկապարտեզ» ՓԲԸ-ն, Բռնակոթի, Շաղատի, Շաքիի, Դարբասի, Աղիտուի, Ույծի, Նորավանի, Անգեղակոթի համայնքների նախադպրոցական ուսումնական հաստատությունները Սիսիանի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների հետ միացման ձևով վերակազմակերպելու մասին» թիվ 22(Ա) որոշումը:
2. Սույն որոշումը չեղյալ է ճանաչվում ընդունման պահից: