|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 դեկտեմբերի 2017 թվականի N 18(Ն) |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 20-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ու նկատի ունենալով հանայնքի ղեկավարի առաջարկը, քվեարկության արդյունքներով 15 կողմ, - դեմ, - ձեռնպահ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման և գանձման կարգը՝ համաձայն հավելված 1-ի: 2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման թույլտվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելված 2-ի: 3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում աղբահանության իրականացման կարգը՝ համաձայն հավելված 3-ի: 4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի առաջացման և դրույքաչափերը սահմանելու համար կիրառվող մեթոդները՝ համաձայն հավելված 4-ի: 5. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սանիտարական մաքրման կարգը՝ համաձայն հավելված 5-ի: 6.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |
Կողմ -15 ԱՅՎԱԶՅԱՆ Վ. ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Դ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Է. ՂԱՐԻԲՅԱՆ Բ. ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ Ն. ՊՈՂՈՍՅԱՆ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ Բ. | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(59.00 Կբ)
հավելված1 |
|
(31.00 Կբ)
հավելված2 |
|
(81.00 Կբ)
հավելված3 |
|
(109.00 Կբ)
հավելված4 |
|
(50.50 Կբ)
հավելված5 |
|
(28.50 Կբ)
հավելված5.1 |
|
(190.59 Կբ)
հավելված5.2 |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|