Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 11 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1.Սիսիանի համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարել լրացումներ և գույքացանկ ներառել ՀՏԶՀ-ից անհատույց ստացված ԳՍ 10.07 մակնիշի Գրեյդեր 1 հատ՝ 33500000 /երեսուներեք միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, ՈՒԱԶ 390945 մակնիշի արտաճանապարհային և տեխնիկական սպասարկման ավտոմեքենա 1 հատ՝ 7100000 /յոթ միլիոն մեկ հարյուր հազար / ՀՀ դրամ արժեքով, համայնքի կողմից ձեռք բերված բենզինային գեներատոր 1 հատ՝ 990000 /ինը հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, անխափան սնուցման սարքեր Mercury Elite 850 Pro 30 հատ՝ 780000 /յոթ հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ արժեքով, 200 գծմ D=50մմ խմելու ջրի խողովակ՝ 140000 /մեկ հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ արժեքով Շաքի բնակավայրի համար և 120 գծմ D=63մմ խմելու ջրի խողովակ՝ 132000 /մեկ հարյուր երեսուներկու հազար/ ՀՀ դրամ արժեքով, 700 գծմ D=32մմ խմելու ջրի խողովակ՝ 189000 /մեկ հարյուր ութսունինը հազար/ՀՀ դրամ արժեքով՝ Նժդեհ բնակավայրի համար:
2. Սիսիանի համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարել փոփոխություններ և գույքացանկից հանել համայնքի սեփականություն հանդիսացող բժշկական սարքավորումները` համաձայն հավելվածի: