Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասը, 208-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 28.09.2005 թվականի թիվ 1829-Ն որոշումը և հաշվի առնելով, որ Սիսիանի համայնքի Որոտնավան բնակավայրի 6-րդ փողոց 5/1 և 6-րդ փողոց 5/2 հասցեների լքված շենքերը ծածկագիր՝ 09-078-0104 ներառված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի թիվ 51-Ն որոշմամբ հաստատված համայնքային գույքի ցանկում, շենքերը գտնվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա և գոյություն չունի շենքերի նկատմամբ իրավունքը հաստատող որևէ փաստաթուղթ ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 8 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Որոտնավան բնակավայրի 6-րդ փողոց 5/1 և 6-րդ փողոց 5/2 հասցեների շենքերի նկատմամբ ճանաչել համայնքի սեփականության իրավունքը:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: