Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 8 կողմ, 1 դեմ, - ձեռնպահ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ 5 հատ հեռուստացույցը, յուրաքանչյուրը 84900 /ութսունչորս հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվությամբ տրամադրել ՀՀ ՊՆ N զորամասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ 1 հատ համակարգիչը, 207200 /երկու հարյուր յոթ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվությամբ տրամադրել ՀՀ Սյունիքի ՄՓՎ Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատին:
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: