Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 13 կողմ, - դեմ, - ձեռնպահ
Հաստատել համայնքի ղեկավարի ներկայացրած Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 13-ի նիստի օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2017 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 22(Ա) որոշումը չեղյալ ճանաչելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավարի 2018 թվականի մարտի 05-ի թիվ 234-Ա, 235-Ա, 237-Ա և 238-Ա որոշումները հաստատելու, «Սիսիանի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն», «Սիսիանի համայնքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն», «Սիսիանի համայնքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն», «Սիսիանի համայնքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների մեջ փոփոխություններ կատարելու և կանոնադրությունների փոփոխությունները հաստատելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 26(Ն) որոշման մեջ լրացում կատարելու մասին:
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման սխեմաները հաստատելու մասին:
6. Քաղաքացի Իվան Պետրոսյանին հողամաս նվիրելու մասին:
7. ՀայաստանիՀանրապետությանՍյունիքի մարզի Սիսիանի համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը սահմանելու մասին:
8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայողների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարի կիրառման կարգը և չափերը հաստատելու մասին:
9. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 24(Ա) որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:
10. Դաշնագիր ստորագրելուն համաձայնություն տալու և կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի մշակման ու իրականացման մասին: