Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ, 689-րդ, 692-րդ, 693-րդ և 694-րդ հոդվածներով ու նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ՝ Ա․ Շահբազյանի 2022 թվականի մայիսի 5-ի թիվ ՊՏՄ/13/6696-22 գրությունը և համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 9 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. ՀՀ Սյունիքի մարզի, Սիսիանի համայնքի Շաքի բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 1.0հա գյուղատնտեսական այլ հողամասը (կադ. ծածկագիր՝ 09-070--0134-0017) անհատույց և անժամկետ օգտագործման հանձնել Հայաստանի Հանրապետության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: