Այսօր: Ուրբաթ, 31 Մարտի 2023թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 128
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԵՎ ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ, 689-րդ, 692-րդ, 693-րդ և 694-րդ հոդվածներով ու նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ՝ Ա․ Շահբազյանի 2022թ․ մայիսի 5-ի թիվ ՊՏՄ/13/6696-22 գրությունը և համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը,

1. ՀՀ Սյունիքի մարզի, Սիսիանի համայնքի Շաքի բնակավայրում գտնվող  համայնքային սեփականություն հանդիսացող 1.0հա գյուղատնտեսական այլ հողամասը (կադ. ծածկագիր՝ 09-070--0134-0017)  անհատույց և անժամկետ օգտագործման հանձնել Հայաստանի Հանրապետության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: 

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՄՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.44 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարց - Մ. Հարությունյան - Հոսանքի գծոր կան այդտեղով անցնող, հրդեհային անվտանգության մարմիններին տեղեկացվե՞լ է:
Պատասխան - Ն. Հարությունյան - Նախագծման փուլում կուսումնասիրվի, նոր կսկսվի շինարարությունը:

Ավագանու անդամ Էդգար Հովհաննիսյանը հարցի քննարկմանը ներկա չի գտնվել:
Որոշման նախագիծը դրվեց քվեարկության:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner