Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N286 որոշման կարգը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունն ու «Արսեն և Ներսես» ՍՊԸ-ի 2018 թվականի նոյեմբերի 16-ի դիմումը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 11 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Դարբաս բնակավայրում գտնվող աղբյուրի ջուրը խողովակաշարի միջոցով «Արսեն և Ներսես» ՍՊ ընկերությանը պատկանող գործարանի տարածք հասցնելու նպատակով, 25 տարի ժամկետով, համայնքային սեփականություն հանդիսացող 0.3828հա գյուղատնտեսական նշանակության հողերից՝ 0.0415հա /ծածկ.09-031-0205-0001/, 0.0070հա /ծածկ. 09-031-0508-0001/, 0.2846հա /ծածկ. 09-031-0208-0001/ և 0.0497հա /ծածկ. 09-031-0509-0001/ «Արսեն և Ներսես» ՍՊ ընկերության համար սահմանել սահմանափակ օգտվելու իրավունք /սերվիտուտ/, մեկ հեկտարը 15000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: