Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածով, 608-րդ հոդվածի 1-ին, 616-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով ու 617-րդ հոդվածով և նկատի ունենալով Վարդան Աշոտի Ավագյանի 2021 թվականի ապրիլի 5-ի դիմումն ու համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 8 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող՝ քաղաք Սիսիան, Իսրայելյան փողոց 76/1 հասցեում գտնվող անշարժ գույքը (վկ. 01032021-09-0039)՝ 0.5141 հա հողամասը և վրան կառուցված 332քմ մակերեսով անասնաշենքը, 15 տարի ժամկետով, վարձակալական հիմունքներով տրամադրել քաղաքացի Վարդան Աշոտի Ավագյանին (անձն․ AN0616301, տրվ․ 15․08․2013թ․, 051-ի կողմից)՝ անասնապահությամբ զբաղվելու նպատակով, տարեկան 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ վարձավճարով:
2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: