Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի թիվ 186-Ն հրամանի հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 10 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Սիսիանի համայնքի էլեկտրոնային հերթապահ քարտեզում որպես անհայտ քաղաքացու սեփականություն հանդիսացող ներքոնիշյալ հողամասերը՝ 2,1129հա (ծածկ.՝ 09-103-0104-0010), 0,1509հա (ծածկ․09-078-0012-0006), 0,7254 հա (09-078-104-ից) և 0,4369 հա (ծածկ․09-089-0110-ից), ճանաչել համայնքային սեփականություն:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: