Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 12-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 փետրվարի 2018 թվականի N 12-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի թիվ 470-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումները, նկատի ունենալով քաղաքացի՝ Արթուր Սուքիասյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով  14  կողմ,  -  դեմ,  -  ձեռնպահ

1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Խանջյան փողոց 1/10 հասցեում գտնվող անշարժ գույքը (33քմ հողամասը և նրա վրա ինքնակամ կառուցված 66քմ արտաքին մակերեսով բնակելի տուն, վկ.09102017-09-0018, հողամասի ծածկ. 09-006-0239-0234, շինության ծածկ. 09-006-0239-0234-001), որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում և կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, 74184 (յոթանասունչորս հազար հարյուր ութսունչորս) ՀՀ դրամ արժեքով (հողամասի արժեք` 33x528=17424դրամ, շինության արժեք` 66x10000x0,086=56760) ուղղակի վաճառքի միջոցով օտարել ինքնակամ շինությունը իրականացրած անձ՝ քաղաքացի Արթուր Սուքիասյանին: 

2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


Կողմ -14

ԱՅՎԱԶՅԱՆ Վ.

ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ.

ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ.

ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ.

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Դ.

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Հ.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ա.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մ.

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Գ.

ՂԱՐԻԲՅԱՆ Բ.

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ Ա.

ՆԵՐՍԻՍՅԱՆ Ն.

ՊՈՂՈՍՅԱՆ Վ.

ՍՏԵՓԱՆՅԱՆ Բ.

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(11.58 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner