Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և 3-րդ մասով ու 67-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Սիսիանի համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 24-ի թիվ 06-Ա որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 8 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1.2020 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասը.
1) ՀՀ Սյունիքի Մարզի Սիսիանի համայնքի Շաղատ բնակավայր, 7-րդ փողոց 65/2 հասցեում գտնվող 170,28քմ մակերեսով հողամասը (վկ․ 06082020-09-0010, կադ․ ծածկ․ 09-069-0001-0014) 24520 (քսանչորս հազար հինգ հարյուր քսան) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ կառուցելու նպատակով,
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: