|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 փետրվարի 2018 թվականի N 07-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի առաջին մասով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի առաջին մասով և 596-րդ հոդվածով ու նկատի ունենալով «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի 2017 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ ԵԳ/349-17 գրությունը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 14 կողմ, - դեմ, - ձեռնպահ 1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Իսրայելյան փողոց 47 հասցեում գտնվող պետական սեփականություն համարվող անշարժ գույքի սպասարկման նպատակով, համայնքային սեփականություն հանդիսացող 0.5հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (ծածկ. 09-006- 0105-0002) նվիրել Հայաստանի Հանրապետությանը: 2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |
Կողմ -14 ԱՅՎԱԶՅԱՆ Վ. ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Դ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Գ. ՂԱՐԻԲՅԱՆ Բ. ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ Ն. ՊՈՂՈՍՅԱՆ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ Բ. | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(11.71 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|