Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով ու 34-րդ հոդվածով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 17-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 16-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը․
1) որոշման 12-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2) որոշման 6-րդ հավելվածը լրացնել 42-րդ տողով՝
Հ/Հ
|
Հաստիքի անվանումը
|
Աշխատակիցների թվաքանակ
|
Հաստիքային միավորի քանակ
|
Պաշտոնային դրույքաչափ
|
Աշխատավարձն՝ ըստ դրույքաչափի
|
42
|
Երգիչ
|
1
|
0.5
|
167,400
|
83700
|
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: