Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածով, 608-րդ հոդվածի 1-ին, 616-րդ հոդվածի 1-ին և 5-րդ կետերով ու 617-րդ հոդվածով և նկատի ունենալով քաղաքացի Իշխան Գրիգորյանի 2018 թվականի նոյեմբերի 30-ի դիմումն ու համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 11 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի սեփականություն հանդիսացող Սիսական 44ա հասցեում գտնվող շենքից 52քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը (համաձայն հատակագծի), 1 տարի ժամկետով, վարձակալական հիմունքներով տրամադրել քաղաքացի Իշխան Սերժիկի Գրիգորյանին՝ դհոլահարների պարապմունք կազմակերպելու համար և ամսական վարձավճար սահմանել 10000 ՀՀ դրամ:
2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: