Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, 688-րդ հոդվածի առաջին մասով ու 689-րդ հոդվածով, նկատի ունենալով Անգեղակոթ բնակավայրում գտնվող «Արոտօգտագործողների սպառողական միավորում» սպառողական կոոպերատիվի նախագահ Ա. Խաչատրյանի 2019 թվականի փետրվարի 26-ի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 9 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. ԵՄ ֆինանսավորմամբ, ՀՀ կառավարության, «Շեն» կազմակերպության և համայնքի համաֆինանսավորմամբ իրականացվող «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացման» ծրագրին աջակցելու նպատակով Անգեղակոթ բնակավայրում գտնվող «Արոտօգտագործողների սպառողական միավորում» սպառողական կոոպերատիվին անհատույց օգտագործման իրավունքով 25 տարի ժամկետով տրամադրել հետևյալ հողամասերը.
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Անգեղակոթ բնակավայր 5-րդ փակուղի 7-րդ փողոց թիվ 1 հասցեում գտնվող բնակավայրերի այլ հողերից 0.1475հա (ծածկ. 09-013-0035-0012) բիո գազի կայան, ջերմոց և չորանոց կառուցելու նպատակով,
2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Անգեղակոթ բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակության 0.4հա այլ հողատեսքից (ծածկ. 09-013-0201-0002) մակատեղի և ջրախմոց կառուցելու նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: