|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 հուլիսի 2019 թվականի N 54-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշումը, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 2019 թվականի հունիսի 5-ի թիվ 42 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 9 կողմ, - դեմ, - ձեռնպահ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաքի բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել փոփոխություն և «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով պատկանող, գյուղատնտեսական նշանակության 1.4753հա այգին (կադաստրային ծածկագիր՝ 09-070-0165-0007) փոխադրել բնակավայրերի հողեր կատեգորիա՝ հասարակական կառուցապատման հողեր գործառնական նշանակության:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |
Կողմ -9 ԱՅՎԱԶՅԱՆ Վ. ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Է. ՂԱՐԻԲՅԱՆ Բ. ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ Բ. | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1,018.89 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|