Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 92-րդ հոդվածի 4-րդ մասով, հաշվի առնելով «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի ծրագրի ղեկավարի գրությունը ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 11 կողմ, - դեմ, - ձեռնպահ 1.«Մաքուր Դաշինք մատչելի ծառայություններ Գորիս և Գորայք համայնքներում» ծրագրի իրականացման նպատակով, ծրագրի մեջ որպես գործընկեր ներգրաված Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքին դրամաշնորհի կարգով տրամադրվող ֆինանսական միջոցները տեղադրել Հայաստանի Հանրապետության որևէ բանկում՝բացելով արտաբյուջետային հաշիվ: 2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |