Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 169
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 27
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի ԹԻՎ 46-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրնեքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով, նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, 

1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2021 թվականի օգոստոսի 17-ի «Շվեյցարիայի զարգացման գործակալության և Գերմանիայի դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության կողմից Հայաստանի համայնքներին՝ COVID համավարակով պայմանավորված դժվարություններին դիմագրավելու նպատակով ներկայացված ծրագրի համաֆինանսավորմանը համաձայնություն տալու և արտաբյուջետային հաշիվ բացելու մասին» թիվ 46-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Տալ համաձայնություն Շվեյցարիայի զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության կողմից Հայաստանի համայնքներին՝ COVID համավարակով պայմանավորված դժվարություններին դիմագրավելու համար հայտարարված դրամաշնորհային ծրագրի համաֆինանսավորմանը` ծրագրի ընդհանուր արժեքի մինչև 40%-ի չափով»:

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(433.98 Կբ) հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Զեկուցող Լ. Հարությունյանը ներկայացրեց, որ GIZ-ի համագործակցությամբ շարժական բեմի , վրանների և տաղավար սեղանների ձեռքբերման ծրագիրը չի կայացել կապված COVID-19 հետ, թանկացել են և անհրաժեշտություն է առաջաացել համայնքապետարանի ներդրման մասը ավելացնել:
Ելույթ- Գ. Հովհաննիսյան - Հուսանք, որ ծրագիրը կիրականացվի:
Լ. Հարությունյան - Նորից պետք է մրցույթ հայտարարվի և մասնակցենք:

Ավագանու անդամ Էդգար Հովհաննիսյանը հարցի քննարկմանը ներկա չի գտնվել:

Որոշման նախագիծը դրվեց քվեարկության:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner