Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի թիվ 286 որոշման 76-րդ կետը, հաշվի առնելով իրավասու պետական մարմնի գրությունը և Մանվել Ժորիկի Խաչատրյանի 2020 թվականի օգոստոսի 11-ի դիմումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 8 կողմ, - դեմ, - ձեռնպահ 1․ Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շենաթաղ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 09-071-0175-0001 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասից 4․00հա սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ, պետական իրավասու մարմնի վերահսկողության պայմանով), իր միջոցներով հետազոտական աշխատանք իրականացնելու նպատակով մեկ ամիս ժամկետով 15000 ՀՀ դրամ վարձավճարով Մանվել Ժորիկի Խաչատրյանին օգտագործման տրամադրելուն։
2․ Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |