Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ կետով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 8 կողմ, - դեմ, 1 ձեռնպահ 1. Համաձայնություն տալ Սիսիան քաղաքի «Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում համայնքի ղեկավարի ներկայացրած թեկնածու Գոռ Վաչիկի Մանուչարյանի նշանակմանը: 2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |