Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 3-րդ մասով, հիմք ընդունելով հիմնադրամի կանոնադրության 39 կետի 6-րդ ենթակետը և նկատի ունենալով «Սիսիան» բարեգործական հիմնադրամի տնօրենի 2021 թվականի հունվարի 15-ի գրությունը, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամը մահացել է ու համայնքի ղեկավարի առաջարկը 1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավարի հիմնադրած «Սիսիան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» թիվ 72(Ա) որոշման մեջ կատարել փոփոխություն և որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի «Դավիթ Համբարձումյան» բառերը փոխարինել «------------» բառերով։
2․ Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։ |