Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ կետով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավար Ա.Սարգսյանի հաղորդումը Սիսիանի համայնքի բյուջեի 2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքի մասին՝ համաձայն բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության 1-5 հատվածների: |