Այսօր: Երեքշաբթի, 27 Փետրվարի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 36
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 103-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով  10  կողմ,   դեմ,   ձեռնպահ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականության 2018 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին»  թիվ 103-Ա որոշման մեջ կատարել  փոփոխություններ և այն շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն 1, 2 և 3 հավելվածների.

1) հիմնական միջոցներ-2507388801 /երկու միլիարդ հինգ հարյուր յոթ միլիոն երեք հարյուր ութսունութ հազար ութ հարյուր մեկ/ ՀՀ դրամ արժեքով,

2) հիմնական միջոցների մաշվածք-336857040 /երեք հարյուր երեսունվեց միլիոն ութ հարյուր հիսունյոթ հազար քառասուն/ ՀՀ դրամ արժեքով,

3) հիմնական միջոցների մնացորդային արժեք - 2170531761 /երկու միլիարդ մեկ հարյուր յոթանասուն միլիոն հինգ հարյուր երեսունմեկ հազար յոթ հարյուր վաթսունմեկ/ ՀՀ դրամ արժեքով,

4) շրջանառու միջոցներ - 11805810 /տասնմեկ միլիոն ութ հարյուր հինգ հազար ութ հարյուր տասը/ ՀՀ դրամ արժեքով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՐԵՏԱ ԹՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(75.58 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner