Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 32-րդ կետով և 77-րդ հոդվածի 3-րդ մասով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականության 2021 թվականի գույքագրման փաստաթղթերը համաձայն 1-ից 3 հավելվածների՝
1) հիմնական միջոցներ - 3419046645 /երեք միլիարդ չորս հարյուր տասնինը միլիոն քառասունվեց հազար վեց հարյուր քառասունհինգ/ ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով,
2) շրջանառու միջոցներ - 14052307 /տասնչորս միլիոն հիսուներկու հազար երեք հարյուր յոթ/ ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով,
3) հիմնական միջոցների մաշվածք - 1491751266 /մեկ միլիարդ չորս հարյուր իննսունմեկ միլիոն յոթ հարյուր հիսունմեկ հազար երկու հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ արժեքով,
4) հիմնական միջոցների մնացորդային արժեք - 1927295378 /մեկ միլիարդ ինը հարյուր քսանյոթ միլիոն երկու հարյուր իննսունհինգ հազար երեք հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ արժեքով: |