Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածով, 608-րդ հոդվածի 1-ին, 616-րդ հոդվածի 1-ին և 5-րդ կետերով ու 617-րդ հոդվածով և նկատի ունենալով Միքայել Սերոժի Արամյանի 2020 թվականի հունվարի 15-ի դիմումն ու համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 11 կողմ, - դեմ, - ձեռնպահ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Լոր բնակավայր 3-րդ փողոց 38 հասցեում գտնվող անշարժ գույքը (վկ. 09042013-09-0010)՝ 0.1537 հա հողամասը և վրան կառուցված 1445.64քմ մակերեսով անասնաշենքը, 10 տարի ժամկետով, վարձակալական հիմունքներով տրամադրել քաղաքացի Միքայել Սերոժի Արամյանին՝ բիոհումուսի արտադրության կազմակերպելու նպատակով, տարեկան 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ վարձավճարով:
2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |