Այսօր: Կիրակի, 3 Դեկտեմբերի 2023թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 4
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԳԵՂԱԿՈԹ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 66-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով ու 2-րդ կետով, 87-րդ հոդվածի 1-ին կետով ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1746-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» թիվ 186-Ն հրամանը, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 2018 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 152 դրական եզրակացությունն ու  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդանուր իրավասության դատարանի 2018 թվականի փետրվարի 2-ի թիվ ՍԴ1/0732/02/17 վճիռը, հաշվի առնելով Վաղարշակ Սամսոնի Մարտիրոսյանի 2018 թվականի սեպտեմբերի 20-ի դիմումն ու համայնքի ղեկավարի առաջարկը,  որոշման նախագծի քվեարկության արդյունքներով  12   կողմ,   -    դեմ,   -   ձեռնպահ 

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Անգեղակոթ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել փոփոխություն և համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողերից 0.0399հա (կադաստրային ծածկագիր՝ 09-013-0031-0001-ից), բնակելի կառուցապատման 0.0887հա (կադաստրային ծածկագիր՝ 09-013-0031-0003-ից), էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքային հողերի՝ նպատակային նշանակության, էներգետիկայի 0.0015հա (կադաստրային ծածկագիր՝ 09-013-0031-0002) փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության:

3. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Անգեղակոթ բնակավայրի 5-րդ փողոց թիվ 2/2 հասցեում գտնվող, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի փետրվարի 2-ի թիվ ՍԴ1/0732/02/17 վճռով Վաղարշակ Սամսոնի Մարտիրոսյանին հատկացված ալրաղացի շենքի սպասարկման և օգտագործման համար  0.1300հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքի միջոցով 342x1300=444600 (չորս հարյուր քառասուն չորս հազար վեց հարյուր) ՀՀ դրամ կադաստրային արժեքով օտարել հողամասի վրա գտնվող շինության սեփականատեր՝ Վաղարշակ Սամսոնի Մարտիրոսյանին:

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՄՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(992.77 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner