Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 29-ի «Համայնքային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 91-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ և որոշման 2-րդ հավելվածի 1-ին տողի «180.000» թիվը փոխարինել «210.000» թվով, 2-րդ տողի «115.000» թիվը՝ «135.000», 3-րդ տողի «91.275» թիվը՝ «101.275» և 15-րդ տողի «88.312» թիվը փոխարինել «108312» թվով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: 3. Որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի մայիսի 1-ից: |