Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 61-րդ հոդվածի 1-ին մասով,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը․ 1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին» թիվ 08-Լ որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |