Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, 688-րդ հոդվածի առաջին մասով ու 689-րդ հոդվածով, նկատի ունենալով «Սիսիան» նոտարական տարածքի նոտար Շ.Բաղումյանի 2018 թվականի մայիսի 24-ի գրությունն ու համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ 1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Սիսական 41 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկից 46.02քմ (2 սենյակ՝ 23.01-ական քմ) մակերեսով տարածքները՝ համաձայն հատակագծի 1 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Սիսիան» նոտարական գրասենյակին: 2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |