Այսօր: Շաբաթ, 12 Հոկտեմբերի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 159
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 76-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 76-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «եկամուտների գծով` 1590529.9 հազար դրամ» բառերը փոխարինել «եկամուտների գծով` 1718817.9 հազար դրամ» բառերով: 

2. Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ծախսերի գծով` 1590529.9 հազար դրամ» բառերը փոխարինել «ծախսերի գծով` 2265855.3 հազար դրամ» բառերով: 

3. Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «դեֆիցիտը (պակասուրդը)` 0 դրամ» բառերը փոխարինել «դեֆիցիտը (պակասուրդը)` 547037.4 հազար դրամ» բառերով: 

4.  Որոշման 2-րդ կետի 1-ին հատվածում (համայնքի բյուջեի եկամուտները) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 1-ի:  

5. Որոշման 3-րդ կետի 2-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 2-ի:   

6. Որոշման 4-րդ կետի 3-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 3-ի:

7. Որոշման 5-րդ կետի 4-րդ հատվածում (համայնքի բյուջեի մնացորդի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 4-ի:

8. Որոշման 6-րդ կետի 5-րդ հատվածում (համայնքի բյուջեի մնացորդի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 5-ի:

9. Որոշման 7-րդ կետի 6-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 6-ի:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.87 Կբ)
(81.00 Կբ)
(88.00 Կբ)
(72.00 Կբ)
(28.50 Կբ)
(40.00 Կբ)
(121.00 Կբ)
(29.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner