Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 11 կողմ, - դեմ, - ձեռնպահ 1. Սիսիանի համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարել լրացումներ և գույքացանկ ներառել նոր ձեռք բերված գույքը՝
1) 1 հատ բենզինային գեներատոր LEK՝ 520000 /հինգ հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ արժեքով, 1 հատ պոլիէթիլենային խողովակների զոդման սարք՝ 40000 /քառասուն հազար/ ՀՀ դրամ արժեքով, 1 հատ գայլիկոնիչ DEWULT ՝ 80000 /ութսուն հազար/ ՀՀ դրամ արժեքով, 1 հատ եռակցման սարք DENZEL՝ 96000 /իննսունվեց հազար/ ՀՀ դրամ արժեքով, 1 հատ հարվածային գայլիկոնիչ RTRMAX՝ 115000 /մեկ հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ արժեքով, 1 լրակազմ գործիքների հավաքածու՝ 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով,
2) «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի կողմից նվիրատվության թիվ ԱԼՀ-09/19 պայմանագրով ստացված փողոցների արտաքին լուսավորության համակարգերը՝ Լոր բնակավայրում /37 հատ հենասյուն/՝ 7968229/յոթ միլիոն ինը հարյուր վաթսունութ հազար երկու հարյուր քսանինը/ ՀՀ դրամ համակարգի ընդհանուր արժեքով և Վաղատին բնակավայրում /27 հատ հենասյուն/՝ 6654328 /վեց միլիոն վեց հարյուր հիսունչորս հազար երեք հարյուր քսանութ// ՀՀ դրամ համակարգի ընդհանուր արժեքով,
3) Սուբվենցիոն ծրագրով Որոտնավան բնակավայրում կառուցված 3630 գծմ ոռոգման համակարգը՝ 50140916 /հիսուն միլիոն հարյուր քառասուն հազար ինը հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ արժեքով,
2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |