Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ, 689-րդ, 692-րդ, 693-րդ և 694-րդ հոդվածներով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 8 կողմ, - դեմ, - ձեռնպահ 1. Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման հանձնել «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ին՝ աղբահանություն և սանիտարական մաքրում իրականացնելու նպատակով՝ համաձայն հավելվածի:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |