Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631(Ն) որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ կետն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ 1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին (համայնքի ղեկավարին) կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի: 2. Համայնքպետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |